ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հանդիպում՝ ամերիկահայ կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի հետ

Հանդիպում՝ ամերիկահայ կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի հետ
02.12.2015 | 11:29

Դեկտեմբերի 9-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի հետ:
Ամերիկահայ դաշնակահար և կոմպոզիտոր Կարեն Հակոբյանը՝ 17 տարեկանում Կարնեգի հոլում իր առաջին ելույթն ունենալուց հետո հանդես է եկել Հայաստանի, Արգենտինայի, Մեքսիկայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի լավագույն բեմերում:
Երաժիշտն իր մասնագիտական առաջին քայլերն արել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում՝ ուսանելով աշխարհահռչակ դաշնակահար Արմեն Բաբախանյանի դասարանում, ապա կոմպոզիցիա ուսանել Դավիթ Սաքոյանի մոտ:
Նա որպես մենակատար է հանդես եկել աշխարհի տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ Յուտայի Համալսարանի ֆիլհարմոնիկի, Սոլթ Լեյքի սիմֆոնիկի, Ամառային արվեստների փառատոնի, Նյու Ամերիքեն սիմֆոնիկի , Ռիջվուդ սիմֆոնիկի, Ուրեուկի սիմֆոնիկի, Կոնկորդ կամերայինի, Համաշխարհային փառատոնի, Տուկումանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (Արգենտինա), Մոնտերեյի սիմֆոնիկ նվագախմբի (Մեքսիկա), Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Սերենադ կամերային նվագախմբի, և Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ:
Մասնակցելով բազմաթիվ միջազգային պատվաբեր մրցույթների՝ արժանացել է բարձրագույն գնահատանքի՝ ստանալով բրոնզե մեդալ Համաշխարհային դաշնամուրային միջազգային մրցույթում, 1-ին մրցանակ Պինաուլտի միջազգային դաշնամուրային մրցույթում, և 2-րդ մրցանակ «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների միջազգային մրցույթում:
Կարեն Հակոբյանը թողարկել է դաշնամուրային կատարումների 2 և իր ստեղծագործությունների 1ձայնասկավառակ: Նա Նյու Յորքում հիմնել է Համաշխարհային խաղաղության սիմֆոնիետա նվագախումբը, որն արդեն հանդես է եկել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ